«Nou Camp»-ի փոխարեն «Camp Nou Qatar Airways». «Բարսելոնայի» մարզադաշտը հնարավոր է՝ վերանվանվի
Սպորտ
«Qatar Airways»-ի գլխավոր տնօրեն Ակբար Ալ Բակերը հայտարարել է, որ «Բարսելոնայի» մարզադաշտի անվանը հնարավոր է՝ միանա ավիաընկերության անվանումը: Նշենք, որ «Qatar Airways»-ը կատալոնյան թիմի հովանավորն է:
«Մեր ընկերության համար ամեն ինչ հնարավոր է: Բաց ենք անակնկալների համար, և դրանցից մեկը կարող է կապված լինել «Nou Camp»-ի հետ: Դա կարող է տեղի ունենալ ակումբի հետ նոր պայմանագի համաձայն. բանակցությունները ընթանում են: «Qatar Airways»-ը և «Բարսելոնան» կիսում են նույն արժեքները», –Ալ Բակերի խոսքը մեջբերում է As-ը:
As-ի տեղեկությունների համաձայն՝ կատալոնյան թիմը մտադիր է հասնելու «Qatar Airways»-ի կողմից տարեկան մինչ 50 մլն եվրո ներդրման:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու