Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելը Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Temu-ն փոխում է առեւտրային կանոնները Նշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգը Բժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան 18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակ Նշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառները Հոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունը Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը «Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն 

«Այլևս անհամոզիչ են գեղեցիկ խոսքերն ու գնահատականները». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական

Ռուբեն Հակոբյանի ելույթը «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում»

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, համատարած անտարբերության պայմաններում չափազանց պատասխանատու և համարձակ քայլ է ներկա պահին նման օրակարգով խորհրդաժողով հրավիրելը: Հանրահավաքների հարթակներից ու ամբիոններից հնչող ամենատարբեր բնույթի գեղեցիկ նախադասությունները, գնահատականներն ու տեսություններն այլևս անհամոզիչ են: Հասարակության բացարձակ մեծամասնությունը սպասում է գործնական ծրագրերով հստակ և համոզիչ քայլերի, որոնք կհամախմբեն ժողովրդին և համաժողովրդական օրակարգով երկիրը դուրս կբերեն այս ծանր վիճակից: Իսկ թե ինչպես՝ խորհրդաժողովը պարտավոր է տալ այս կարևորագույն հարցի պատասխանը: Չնսեմացնելով մեզանում մյուս քաղաքական ուժերի դերակատարումը' պետք է ընդգծել, որ երեք քաղաքական ուժերի կողմից նախաձեռնած Համաժողովրդական շարժումը, որին միացել են բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ, ըստ էության, Հայաստանում դարձել է գործող իշխանությունների հիմնական քաղաքական այլընտրանքը: Եվ եթե այս Համաժողովը դառնա ընդամենը հասարակության ակնկալիքները չարդարացնող հերթական քաղաքական միջոցառում, ապա պետք է ընդունենք, որ իշխանությունների հետ միասին մենք նույնպես պատասխանատու ենք երկրում ստեղծված այս գաղջ մթնոլորտի, համատարած հիասթափության, արտագաղթի և ազգային անվտանգությանը սպառնացող այլ մարտահրավերների համար: Այո´, օրվա իշխանության հետ համատեղ, պատասխավատվության լուրջ բաժին ունեն նաև իշխանությունից դուրս գործող ուժերը, որոնք իրենց քաղաքական կեցվածքով պարտավոր են կասեցնել ցանկացած իշխանության հակաօրինական քայլերը, լկտիությունն ու հանցագործությունը: Իսկ մեր հասարակությունը տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ օրվա իշխանությունների նման պահվածքի զոհը:

Կարճ կփորձեմ անդրադառնալ այն հիմնական մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր պետության առջևւ.

ա/ հասարակության բացարձակ մեծամասնության ընդգծված անվստահությունը գործող իշխանությունների նկատմամբ: Հիմնական պատճառը, թերևս, ակնհայտ է՝ ընտրություն առ ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով՝ իշխանության բռնազավթում, ինչը երկու տասնամյակ շարունակ դարձել է մեր պետականության կայացման հիմնական խոչընդոտն ու թշնամին: Իսկ 2013 թ. նախագահական ընտրությունները մեկ անգամ ևս եկան ապացուցելու, որ ժողովրդի ձայնը գողանալով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը լավագույնս շարունակվում է նաև օրվա իշխանությունների կողմից,

բ/ պետության բնականոն զարգացման ծրագրի բացակայությունը: Պատճառը, թերևս, այդ ծրագիրը ձևավորող միջին խավի բացակայությունն է, ինչն արդյունք է տարիներ շարունակ իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության: Քաղաքագիտական աքսիոմ է, որ որևէ հասարակությունում միջին խավի հիմնական հենարանը փոքր և միջին բիզնեսն է, ինչը, հատկապես վերջին տարիներին, գրեթե վերացման եզրին է և, այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում այն կարող է հայտնվել «Կարմիր գրքում»: Այսօր բացարձակ փոքրամասնություն կազմող հարուստներին և բացարձակ մեծամասնություն կազմող աղքատներին և չքավոր խավին բաժանող միջանկյալ տարածքը լցված է քաղաքական վաակումով, ինչի առկայությունը մշտապես հղի է անկանխատեսելի և վտանգավոր զարգացումներով,

գ/ Հայաստանի տնտեսության և, ընդհանրապես, ֆինանսատնտեսական քաղաքականության վրա արտաքին գործոնների ընդգծված և վտանգավոր ազդեցությունը: Տարիներ շարունակ այս ոլորտում վարվող քաղաքականության արդյունքում տեղի է ունեցել օրվա իշխանությունների և բիզնեսի բացարձակ սերտաճում, ինչի հետևանքով մեկտեղված այս ոլորտները վերաճել են իշխող կլանի բացահայտ մենաշնորհի: Պետության ֆինանսատնտեսական ոլորտը կորցրել է իր իմունիտետը արտաքին գործոնների նկատմամբ, ինչի ականատեսը մենք դարձանք հատկապես վերջին ամիսների ընթացքում: Այն փաստը, որ Հայաստանում ներկրումների քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է արտահանմանը, բացահայտ ցուցիչ է, որ գործ ունենք մեռնող տնտեսության հետ: Համատարած կոռուպցիա, իր չափերով Ազգային բյուջեին գրեթե չզիջող ստվերային տնտեսություն, կադրային խայտառակ քաղաքականություն և այլն. ահա թե ինչ ունենք այսօր վարվող քաղաքականության արդյունքում:

դ/ արցախյան հակամարտության կարգավորման՝ իշխանությունների կողմից անհրաժեշտ ծրագրի ակնհայտ բացակայությունը: Խոսքս առկա լիկբեզային ձևակերպումների մասին չէ: Ստատուս քվոյի՝ Արցախի համար տարիներ շարունակ շահավետ պայմաններում բոլոր ժամանակների իշխանություններն այդպես էլ անհրաժեշտ ծրագիր և քաղաքական կամք չունեցան ազատագրված տարածքների վերաբնակեցումն իրականացնելու համար, ինչը կարող էր որոշակիորեն փարատել կասկածը, որ այս տարածքների հետհանձնումը ինչ-որ պահի կարող է դառնալ քննարկման առարկա: Իսկ առայժմ Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայկական բանակն է, որը դեռևս կարողանում է տեր կանգնել մեր ազգային արժանապատվությանն ու պետության անվտանգությանը,
ե/ տնտեսության ռազմավարական և համակարգաստեղծ ոլորտների օտարումը պետությունից, ինչպես նաև դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում արտաքին քաղաքական հարթակներում իշխանությունների անհասկանալի և չպատճառաբանված իրադրային դեգերումները քայլ առ քայլ վտանգել և շարունակում են վտանգել մեր ինքնիշխանությունը: Նման քաղաքականության շարունակումը կարող է ավարտվել Անկախ պետականության կորստով:

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներից այս՝ ընդամենը մի քանիսի թվարկումով իսկ կարելի է արձանագրել, որ սրանց, ինչպես նաև սաստկացող տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական և քաղաքական ճգնաժամերից պաշտպանվելու և դրանց դիմակայելու համար անհրաժեշտ է համազգային ռեսուրսների բացառիկ կոնսոլիդացիա, եթե կուզեք՝ համազգային ուժերի հավաքագրում: Համոզված եմ, որ օրեցօր խորացող ներպետական այս ճգնաժամից կարող ենք արժանապատիվ և անցնցում դուրս գալ քաղաքական ուժերի միասնական և համոզիչ ծրագրի առկայությամբ և համազգային պոտենցիալի համախմբվածության դեպքում:

Իսկ այժմ մի քանի խոսք՝ Համաժողովրդական շարժման ինքնակազմակերպման և առաջիկա անելիքների մասին:
Կարծում եմ՝ պատեհ առիթ է, որ մեր անելիքների և, հատկապես, եղած թերությունների ու սխալների մասին խոսենք անկեղծ և անկաշկանդ, հասարակության համար՝ համոզիչ, վստահություն ներշնչող և փաստարկված: Այս առումով Համաժողովրդական շարժման հաջողությունը, կարծում եմ, մեծապես պայմանավորված է նրանից, թե որքանով են Շարժման ղեկավարությունը, մասնավորապես՝ եռյակի ղեկավարները իրենց խոհանոցում գործում միմյանց նկատմամբ անկեղծ և վստահության մթնոլորտում: Այստեղ, կարծում եմ, մենք և, հատկապես, Շարժման առաջնորդները լուրջ անելիքներ ունեն: Մեր համակիրների և, առավել ևս՝ ոչ համակիրների համար, նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ Շարժման ղեկավարման խոհանոցում կան չհամակարգված և միմյանց նկատմամբ անվստահության դրսևորումներ, ինչը թերհավատություն է առաջացնում Շարժման նկատմամբ: Խորհրդարանական համագործակցության ձևաչափով, ի պատիվ այս քաղաքական ուժերի ներկայացուցիչների, կարծում եմ՝ արվեց առավելագույնը՝ փոխադարձ վստահության և առողջ համագործակցության շնորհիվ ոչ իշխանական ուժերը կարողացան ԱԺ-ն վերածել քաղաքական ամբիոնի և դառնալ այդ ամբիոնի քաղաքական օրակարգը ձևավորող ուժը: Երեք քաղաքական ուժերի միջկուսակցական ձևաչափով համագործակցության միասնական և համաձայնեցված օրակարգ ձևավորելու հարցում Շարժման ղեկավարները լուրջ անելիքներ ունեն: Նրանք պետք է միասնաբար ընդունեն, որ չափազանց լուրջ պատասխանատվություն են կրում Շարժման կայացման և հաջողության համար: Հարթակից կամ ամբիոններից հնչող որևէ նախաձեռնություն պետք է ձևավորվի միասնական քննարկման արդյունքում: Եթե հայտարարվում է Համաժողովրդական շարժում ստեղծելու մասին, ապա Շարժման ղեկավարներից որևէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի յուրովի սահմանել, թե որ քաղաքական ուժը կամ գործիչն իրավունք ունի դառնալ Շարժման անդամ և ով՝ ոչ: Եկեք հավատարիմ մնանք քարեր հավաքելու և քարեր նետելու աստվածաշնչյան իմաստությանը և մեզ փորձենք տեսնել և գործել այդ դաշտում: «Ժառանգությունը» ողջունում է հասարակական և քաղաքական բոլոր այն ուժերին, որոնք միացել և, կարծում եմ, առաջիկայում էլ կշարունակեն միանալ Համաժողովրդական շարժմանը:

Շարժման ներկայացուցիչները հասարակության շրջանում համոզիչ լինելու համար պարտավոր են խոսել ամբողջական ճշմարտության լեզվով: Մշտապես պետք է նկատի ունենալ, որ կիսատ, սելեկտիվ կամ ընտրովի ճշմարտություններն առավել վտանգավոր են, քան բացարձակ սուտն ու կեղծիքը: Իմ համոզմունքն եղել և մնում է, որ մեր պետականության կայացման ողնաշարին ամենադաժան հարվածը հասցրել և շարունակում է հասցնել ընտրությունները կեղծելու միջոցով իշխանության բռնազավթումը: Բայց, եթե նշում ենք, որ 2008թ. կամ 2013թ. նախագահական ընտրությունները կեղծվել են, ինչը բացարձակ ճշմարտություն է, ապա պետք է արդար և անկեղծ լինել ավելացնելու համար, որ ընտրողների ձայները գողանալու միջոցով իշխանությունը բռնազավթելու ավանդույթը ձևավորվել է 1996թ. նախագահական ընտրություններով, ինչը անընդմեջ կատարելագործվել է հաջորդ ընտրությունների ժամանակ: Կդժվարանամ վկայակոչել մեկ այլ պետության, որտեղ օրվա իշխանությունը, կեղծիքների և բռնությունների դիմելով, թույլ չի տվել հաղթած թեկնածուին անցնել իր պարտականությունների կատարմանը՝ նորից զավթելով իշխանությունը, ինչպիսին Հայաստանն է: Դժվարանում եմ արտաբերել նաև մեկ այլ երկրի անուն, որտեղ գահակալել են այդքան չընտրված «նախագահներ», ինչքան մեր երկրում: Այս փաստերը մեր նորագույն պատմության, թերևս, ամենախայտառակ էջերն են և որպես ծանրագույն խարան՝ դաջված են մեր արդի պատմության ճակատին: Այլ խոսքով՝ միայն ամբողջական ճշմարտությունը կարող է խոսել ճշմարտության դիրքերից և ընկալելի ու համոզիչ լինել հասարակության լայն շրջանակների համար:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ բոլորիս սխալների պատճառով է Հայաստանը հասել այս օրվան: Պետք չէ չնկատելու տալ սեփական սխալները և նկատել միայն ուրիշինը. դա համոզիչ չի դարձնում Շարժման նպատակների անկեղծությունը: Մեծագույն հաճոյախոսություն կլիներ գործող իշխանությունների համար, եթե մեզանում եղած բոլոր արատներն ու սխալները բարդեինք նրանց վրա. նրանք այդքան ուժ և մտավոր կարողություն չունեին այս մի քանի տարիների ընթացքում այդքան կործանարար չարագործություններ կատարելու: Երկրի այս ծանրագույն վիճակի պատճառը պետք է փնտրել ավելի քան երկու տասնամյակ շարունակ իշխանությունների վարած անպատասխանատու և կլանային քաղաքականության, ինչպես նաև բոլոր ժամանակների ընդդիմության ոչ համախմբված և պայքարի ամբողջական ծրագրի բացակայության շրջագծում: Կարծում եմ՝ մենք բոլորս ամբողջությամբ սպառել ենք սխալվելու բնական իրավունքը, այժմ եկել է սխալներն ուղղելու ժամանակը: Եվ դա բոլորիս է վերաբերում:

Այժմ մի քանի խոսք՝ ինչպես եմ պատկերացնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Կարծում եմ լավագույն տարբերակը՝ եթե գործող իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, համարժեք գնահատի երկրում ստեղծված իրավիճակը և հիմնական քաղաքական ուժերի հետ միասին քննարկի և լուծումներ գտնի ստեղծված իրավիճակից: Այս դեպքում իշխանությունը պետք է հայտարարի Սահմանադրական բարեփոխումներից հրաժարվելու իր ծրագրի մասին, որն, ակնհայտ, ընդամենը իշխանական բուրգի վերարտադրման խնդիր է լուծում և երկրորդ, որ ամենաէականն է՝ պատրաստակամություն հայտնի բարեփոխված Ընտրական օրենսգրքով և արտահերթ ու արդար ընտրությունների միջոցով նոր իշխանություններ ձևավորելուն:

Եվ դա պետք է իրականացնի սեղմ ժամկետում՝ առաջիկա մի քանի ամիսներին: Իսկ եթե շարունակի «Ապահով Հայաստան» կարգախոսով երկիրը տանել դեպի անապահովություն և անորոշություն՝ կառչած մնալ իր աթոռներին, ապա, Համաժողովրդական շարժումը իր վրա պետք է վերցնի ամբողջ պատասխանատվությունը՝ Հայաստանում իրականացնելու արտահերթ, ամբողջական և համակարգային իշխանափոխություն: Համաժողովրդական շարժումից այսօր դա է սպասում ժողովուրդը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըTemu-ն փոխում է առեւտրային կանոններըՆշվել է ենթաստամոքսային գեղձի բջիջների վերականգնմանը նպաստող սննդակարգըԲժշկուհին հայտնել է, թե որ հիվանդության հետ են հաճախ շփոթում ալերգիան18-ամյա չինուհու մոտ միանգամից հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսի 18 տեսակՆշվել են բերանի տհաճ հոտի ոչ ակնհայտ պատճառներըՀոգեբանը հերքել է միջին տարիքի ճգնաժամի գոյությունըՌուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Ջերմաստիճանը կնվազի. ձյուն, տեղումներ. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ
Ամենադիտված