Չինաստանի ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց բանակի 23-ամյակին նվիրված ընդունելություն
Արտաքին Քաղաքական
Չինաստանում ՀՀ դեսպանությունում փետրվարի 5-ին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) բարձրաստիճան զինվորականներ, չինական խոշոր ռազմաարդյ ունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Հյուրերին ողջունել են Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը: Իր ելույթում Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն անդրադարձել է բանակի կազմավորմանը, զարգացմանն ու բանակաշինության հիմքերին' միաժամանակ ընդգծելով ներկայումս բանակի առջև դրված խնդիրների լուծման բարձր արդյունավետությունը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)