«ՀԺ». Այսօր Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Հայկական Մամուլ
Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով: Գրում է «ՀԺ»-ն:
«Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը. պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին»,- նշված է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ: Երթը կազմակերպում են սոցցանցերի ակտիվիստները:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու