Ալիևը Մյունխենում ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի մասին սեփական խեղաթյուրված պատկերացումները. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բլոգոսֆերա
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառումներ է արել, որոնցում, մասնավորապես, նշել է.
«Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հրաժարվել է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքները»:
Ավելի ուշ Բալայանը գրել է. «Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ հրաժարվել է պահպանել ուժի չկիրառման և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում»:
Մեկ այլ գրառմամբ էլ Բալայանը նկատել է. «Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի մասին սեփական խեղաթյուրված պատկերացումները»:
Նկատենք՝ բոլոր գրառումներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հեշթեգով նշել է թե՛ Իլհամ Ալիևին, թե՛ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու