ԵՄ-ն պետք է պատրաստ լինի նոր հակառուսական պատժամիջոցների. Շվեդիայի ԱԳՆ
Աշխարհ
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ընդլայման հնարավորությանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ սահմանափակումները կներկայացվեն Ուկրաինայի հարցով բանակցությունների ձախողման դեպքում:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք: Բանակցությունների ձախողման դեպքում անհրաժեշտ է շատ ուժեղ պատասխան», - ասել է Վալստրյոմը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ուժեղացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, եթե չլուծվի Ուկրաինայի հակամարտությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ