Իրաքյան ուժերն ազատագրել են Սալահ ադ Դին մարզի նավթավերամշակման գործարանը
Աշխարհ
Իրաքյան զինված ուժերն «Իսլամական պետությունից» ազտագրել են Սալահ ադ Դին մարզի նավթավերամշակման գործարանը և Բայջի քաղաքի 4 շրջանները՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ արդեն մի քանի օր ակտիվ ռազմական գործողություններ են ծավալում Բայջի քաղաքն ԻՊ-ից ազատագրելու համար: Սպանված ահաբեկիչների թիվը գերազանցել է 40-ը, ոչնչացվել են տասնյակից ավելի մեքենաներ: Ազատագրված թաղամասերում պայթուցիկ սարքավորումների վնասազերծման աշխատանքներ են իրականացվում:
Իրաքի ռազմական հետախուզության ղեկավարությունից տեղեկություններ են ստացվել, որ իրաքյան օդուժի ռմբակոծության հետևանքով Անբար մարզի Ֆալլուջա քաղաքում ԻՊ-ի 36 անդամ են սպանվել, ևս 27-ը վիրավորվել են:
Անբար մարզի ալ Ջազիրա թաղամասում սպանվել են ԻՊ-ի ղեկավարներից մեկը և նրա 8 օգնականները: 2014թ. հունիսից ի վեր Անբար մարզում իրավիճակը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ ԻՊ-ն սկսել էր վերահսկել Նինվե մարզը և առաջ էր ընթանում դեպի Դիյալա և Սալահ ադ Դին մարզեր:
Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ