Ուկրաինայում 6 օրում զոհվել է ավելի քան 260 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Աշխարհ
Ուկրաինայի արևելքում վերջին մեկ շաբաթից քիչ տևած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 263 խաղաղ բնակիչ, վիրավորվել է մոտ 700-ը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչությանը:
Հաշվետվությունում նշվում է նաև, որ Դոնբասում հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը մոտենում է 5.5 հազարի, վիրավորներինը՝ 13 հազարի:
«Հունվարի 31-ից փետրվարի 5-ը բնակելի շրջաններում ռազմական գործողություններն առնվազն 263 քաղաքացիական անձանց կյանք են խլել և հանգեցրել 674 մարդու վիրավորումների: 2014-ի ապրիլի կեսերից մինչև 2015-ի փետրվարի 5-ը Ուկրաինայի արևելքում առնվազն 5 հազար 486 մարդ է սպանվել, այդ թվում՝ 59 երեխա (հաշվի առնելով նաև MH17 ինքնաթիռի զոհված ուղևորներին), 12 հազար 972 մարդ վիրավորվել է՝ ներառյալ 153 երեխա»,- ասվում է փաստաթղթում:
Հաշվետվությունում հաղորդվում է նաև, որ Կիևի իշխանությունները պաշտոնապես գրանցել են ավելի քան 978 հազար հարկադիր տեղահանված:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել