ԱՄՆ-ն ահաբեկիչների ցուցակում է ներառել գերմանացի նախկին ռեփերին
Աշխարհ
ԱՄՆ պետդեպարտամենտն ահաբեկիչների ցուցակում է ներառել Գերմանիայի քաղաքացուն՝ նախկին ռեփեր Դենիս Կուսպերտին, ով հայտնի է եղել Deso Dogg մականունով, գրում է The Washington Times-ը:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ 39-ամյա Դենիս Կուսպերտը հայտնվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեսագրություններից նեկում, որում նրա ձեռքին է գլխատված մի մարդու գլուխը:
Նախկին երաժիշտը միացել է իսլամիստական կազմակերպությունը 2012 թվականին:
Կուսպերտը հետախուզվում է Գերմանիայի իշխանությունների կողմից: Նա ներառված է ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում, որոնք ուղղված են Ալ-Քաիդայի կողմնակիցների դեմ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել