Էշթոն Քարտերը նախկին խորհրդային երկրներին կոչելու է ընդլայնել գործակցությունը ՆԱՏՕ-ի հետ
Աշխարհ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Էշթոն Քարտերն այն կարծիքին է, որ արևմտյան երկրները չպետք է Ռուսաստանին իրավունք տան նախկին խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Ուկրաինան, դիտելու որպես իր հատուկ շահերի գոտի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե Ռուսաստանին անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել ունենալու «ազդեցության ոլորտ»,- հայտարարել է Քարտերն ամերիկացի սենատորների հարցերին տրված իր գրավոր պատասխաններում, որոնք փետրվարի 9-ին ուղարկվել են ԱՄՆ-ի Կոնգրես:- Եթե ես հաստատվեմ (նախարարի պաշտոնում), ապա Միացյալ Նահանգների այնպիսի գործընկերների, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան, կկոչեմ ՆԱՏՕ-ի հետ ընդլայնել համագործակցությունը անվտանգության և ռազմական բնագավառում»:
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում 60-ամյա Քարտերի թեկնածությունն անցյալ տարվա վերջին առաջադրել է նախագահ Բարաք Օբաման:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել