Բարզանին մեղադրել է պաշտոնական Անկարային
Աշխարհ
Իրաքյան Քրդստանի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին պաշտոնական Անկարային մեղադրել է այն բանում, որ Թուրքիան չի վերահսկում իր սահմանները, ինչի հետևանքով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում կռվելու համար ծայրահեղական իսլամիստները Սիրիա և Իրաք մուտք են գործում այդ երկրի տարածքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լոնդոնում հրապարակվող արաբալեզու «Ալ Հայաթ» թերթին տված հարցազրույցում Բարզանին հայտնել է, որ Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում (Հավլար) ձերբակալվել է ԻԼԻՊ-ին միանալու համար ժամանած Իտալիայի քաղաքացի: Նա նշել է, որ ԻԼԻՊ-ին միանալ ծրագրած անձն Իտալիայից ժամանել է Թուրքիա, այնտեղից էլ' Էրբիլ: Մասուդ Բարզանին ասել է, որ Էրբիլ ժամանած ԻԼԻՊ-ականին ձերբակալել են Քրդստանի անվտանգության մարմինները:
Միջազգային ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ ԻԼԻՊ-ի կազմում կռվող իսլամիստներն աշխարհի տարբեր ծայրերից Սիրիա և Իրաք են թափանցում հիմնականում Թուրքիայի տարածքով, և որ այդ երկիրը ոչ միայն զենք և զինամթերք է մատակարարում ջիհադականներին, այլև իր տարածքում նրանց վարժեցման կենտրոններ է բացել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել