ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարների օգնականները կհանդիպեն Մինսկում
Աշխարհ
Փետրվարի 10-ի երեկոյան Մինսկում նախատեսվում է անցկացնել «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) երկրների ղեկավարների օգնականների հանդիպումը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով իրազեկ մի աղբյուրի:
«Այսօր երեկոյան այնտեղ պետք է հավաքվի շփման խումբը, ինչպես նաև պետք է անցկացվի նախագահների օգնականների մակարդակով հանդիպում: Մեր կողմից մասնակցում է Յուրի Վիկտորովիչ Ուշակովը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, աղբյուրը նշել է, այդ հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, որը նախօրյակին Բեռլինում Ռուսաստանը ներկայացրել էր «նորմանդական քառյակի» արտաքին գործերի փոխնախարարների հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել