Ղազախստանի ՊՆ-ի մոտ պայթյուն է որոտացել. զոհվել է փոխգնդապետը
Աշխարհ
Ղազախստանի պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում գտնվող Chevrolet ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, մահացել է փոխգնդապետը: Այս մասին հայտնել է RT-ն` հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը:
«Այսօր Աստանայի Դոստիկ փողոցում պայթյուն է տեղի ունեցել Chevrolet մակնիշի ավտոմեքենայում, որի մեջ է եղել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող, 1975 թվականի ծնված փոխգնդապետ Սիզդիկով Արման Կայդարովիչը: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է, անցորդներից ոչ ք չի տուժել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, անցկացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ: Դեպքի վայրում հայտնաբերվել է մահվանից առաջ թողնված գրություն, ահաբեկչության վարկածը բացառվում է:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել