«Սնոուդենն արդեն սկսում է ռուսերեն խոսել, բայց դեռ չի ամուսնացել». Կուչերենա
Աշխարհ
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը կեցության իրավունք է ստացել Ռուսաստանում, հարմարվել է երկրում, բայց առայժմ չի պատրաստվում ամուսնանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, լրագրողներին պատմել է Սնոուդենի փաստաբանը՝ Անատոլի Կուչերենան:
«Նա առաջվա պես աշխատում է ռուսական ընկերությունում, աշխատավարձը համապատասխանում է նրա որակավորմանը, ապրելու համար լրիվ բավականացնում է»,-ասել է Կուչերենան: Նա հայտնել է, որ առաջվա պես մնում է Սնոուդենի փաստաբանը, որովհետև նա պարբերաբար իրավաբանի խորհրդատվության կարիք է ունենում, քանի որ ավելի վաղ ծանոթ չի եղել Ռուսաստանի օրենսդրությանը: Կուչերենան խոստովանել է, որ Սնոուդենի համար աշխատում է անվճար:
Փաստաբանի խոսքով՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակցին իր ներկայիս կյանքը «միանգամայն գոհացնում է»: Նա արդեն սկսում է ռուսերեն խոսել, գիտի առանձին բառեր»,-ասել է Կուչերենան:
«Նրա մոտ ամեն ինչ կարգին է, ես տեղեկություն չունեմ այն մասին, թե նա պատրաստվում է որևէ տեղ մեկնել Ռուսաստանից»,-ասել է Կուչերենան:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել