Իրանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին
Աշխարհ
Հերթական խորհրդարանական ընտրություններն Իրանում կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Fars գործակալությանը:
Ընտրությունների անցկացման ամսաթվի մասին որոշումը մեջլիսում ընդունվել է Դիտորդական խորհրդի նիստին, որը համաձայնել է Իրանում ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու Ներքին գործերի նախարարության համապատասխան առաջարկին:
Իրանում նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել երկու փուլով՝ 2012 թվականի մարտի 2-ին և մայիսի 4-ին: Ընտրվել է 290 պատգամավոր: Օրենսդիրների պաշտոնավարման ժամկետը 4 տարի է:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել