Դեբալցևոյի շրջանում գերեվարվել է ուկրաինացի 110 զինվորական. Ուկրաինայի Զու գլխավոր շտաբ
Աշխարհ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից հաղորդել են, որ ճշգրտված տվյալներով՝ Դեբալցևոյում տեղի ունեցած դեպքերի ժամանակ գերեվարվել է ուկրաինացի 110 զինվորական, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևը և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների աշխարհազորը քննարկում են ռազմագերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել