Աշխարհազորայինները Կիևին են հանձնել 140 ռազմագերու
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչներն ուկրաինական ուժայիններին են հանձնել 140 մարդու գերիների փոխանակման ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ օրը` փետրվարի 21-ին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության օմբուդսմեն Դարյա Մորոզովային:
Նրա խոսքերով` ուժայինները հանձնել են Լուգանսկի ժողովրդական հանրապետության 16 կողմնակիցների և Դոնեցկի` 36 աշխարհազորայինի: Ազատ արձակվածների թվում 4 կին կա:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել