Ժնևում ավարտվել են իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցությունները
Աշխարհ
Իրանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ջոն Քերին ավարտել են կիրակի օրը մեկնարկած հանդիպումը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արևմտյան դիվանագիտական աղբյուրին:
Նրա խոսքով՝ երկուշաբթի օրվա համար նախատեսված բանակցությունների ժամանակացույցը դեռևս վերջնականորեն որոշված չէ, «գուցե դրանք կզբաղեցնեն մի ամբողջ օր»:
Կիրակի օրը հանդիպումները կայացել են «Նախագահ Վիլսոնի» հյուրանոցում: Քերին ուղևորվել է Զարիֆի մոտ օրվա երկրորդ կեսին Ժնև ժամանելուց անմիջապես հետո:
Երեկոյան նրանց միացել է Իրանի փոխնախագահը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության Ալի Աքբար Սալեհին և ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել