ԻՊ-ի գրոհայինները 10.000 գիրք են այրել Մոսուլում
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոնական գրադարանը՝ ոչնչացնելով մոտ 10 հազար գիրք: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով «Էլաֆ» պորտալին:
Գրադարանի տնօրենի խոսքով՝ պայթյունի հետևանքով երեք հարկանի շենքում հրդեհ է բռնկվել: Գրադարանի բակում իսլամիստները գրքերով և ձեռագրերով խարույկ են վառել, որոնք համարվում են Իրաքի մշակութային ժառանգություն: Ոչնչացված հրատարակումների շարքերում մշակույթի, փիլիսոփայության և պատմության հազվագյուտ նմուշներ են: ԻՊ-ի զինյալները իրենց գործողություններն արդարացրել են նրանով, թե իբր գրքերն ու ձեռագրերն այլախոհություն էին առաջացնում:
Նահանգի խորհրդի անդամ Անբար Ադալ ալ-Ֆահդաուին հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում ծայրահեղականները գրոհել են ևս մի քանի գրադարան՝ ոչնչացնելով ավելի քան 100.000 գիրք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ