Պուտինը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրմին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 23-ին ծաղկեպսակ է դրել Կրեմլի պատի մոտ՝ Անհայտ զինվորի շիրմին: Հանդիսավոր արարողությունը նվիրված է այսօր Ռուսասանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնային խորհրդի և Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, նախարարներ, պետական և քաղաքական այլ գործիչներ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախագահական գնդի զինծառայողները Հավերժական կրակի մոտ ծաղկեպսակ են դրել՝ Ռուսաստանի դրոշի գույներով ներկված ժապավենով, որի վրա եղել է «Անհայտ զինվորին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահից» մակագրությունը: Այնուհետև պետության ղեկավարը մոտեցել է ծաղկեպսակին, ուղղել դրա վրայի ժապավենները և մի քանի ակնթարթ լուռ կանգնել: Այդ ժամանակ զինվորական նվագախումբը կատարել է Ռուսաստանի օրհներգը:
Արարողության մյուս մասնակիցները կարմիր մեխակներ են դրել «Անհայտ զինվորի» շիրմին: Միջոցառումն ավարտվել է նախագահական գնդի զինծառայողների շարասյուների երթով, որն անցկացվել է զինվորական նվագախմբի հնչյունների ներքո:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ