Նյու Յորք նահանգի կազմից հնարավոր էч դուրս գա 15 քաղաք
Աշխարհ
Ամերիկյան Նյու Յորք նահանգից դուրս գալու հարցը քննարկում է տասնհինգ քաղաք և բնակավայր՝ այնտեղ անցած տարվա դեկտեմբերին շերտի հիդրավլիկ պայթեցման եղանակով թերթաքարային գազ արդյունահանելու համար սահմանված արգելքի պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Newsweek-ին:
Բոլոր այդ քաղաքները գտնվում են նահանգի հյուսիս-արևմուտքում՝ «Մարսելուս» բնական գազի խոշոր հանքավայրի մոտակայքում: Շերտի հիդրավլիկ պայթեցման եղանակի արգելքի պատճառով քաղաքները մեծ կորուստներ կկրեն:
«Բնական գազը մեր գլխավոր հարստությունն է»,- ասել է Կոնկլին բնակավայրի վարչակազմի ներկայացուցիչ Ջիմ Ֆինչը:
Նյու Յորքի կազմից դուրս գալուց հետո քաղաքները ցանկանում են մտնել հարևան նահանգի՝ Փենսիլվանիայի կազմ, որտեղ նման արգելք գոյություն չունի: «Սահմանի այն կողմում՝ Փենսիլվանիայում, բոլորը նոր տներ ու մեքենաներ ունեն: Իսկ մենք աշխատատեղեր չունենք»,- նշել է Ֆինչը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ