Մեքսիկան վիրավորվել է Հռոմի պապից «մեքսիկանացում» բառի պատճառով
Աշխարհ
Մեքսիկան հայտարարել է, որ Վատիկանին պաշտոնական բողոք կներկայացնի այն արտահայտության կապակցությամբ, որը զանգվածային լրատվամիջոցները վերագրում են Հռոմի Ֆրանցիսկոս պապին. քահանայապետն իբր հայտարարել է, որ վախնեում է իր հայրենիքի՝ Արգենտինայի «մեքսիկանացումից», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խոսքը վերաբերում է այն նամակին, որը հասցեագրված է արգենտինացի քաղաքական գործիչներից մեկին, որում պապն անհանգստություն է հայտնել Արգենտինայում թմրավաճառության աճի պատճառով:
Վատիկանը հրաժարվել է հավաստել կամ հերքել արտահայտությունը, որը, ենթադրաբար, գործածել է Ֆրանցիսկոս պապը: Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խոսե Անտոնիո Միդը հայտարարել է, որ իր երկիրը նշավակել են խայտառակությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ