Փարիզում մեկնարկել է «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումը
Աշխարհ
Փարիզում մեկնարկել է «Նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպումն Ուկրաինայի իրադրության շուրջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ Փարիզում տեղի է ունեցել Ֆրանիսայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ՝ Լորան Ֆաբիուսի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի երկկողմ հանդիպումը՝ նախքան «նորմանդական ձեւաչափով» բանակցությունների սկիզբը:
Փետրվարի 12-ին Մինսկում անցկացվել են «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների քառակողմ բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 15 ժամ:
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որը սահմանում է Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման հիմնական կետերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ