Գիտնականների համոզմամբ՝ ժանտախտի պատճառը առնետները չեն եղել
Աշխարհ
Հետազոտողները պարզել են, որ այտուցային ժանտախտի համաճարակի մեջ, որը հնձել է միջնադարյան Եվրոպայի ամբողջ քաղաքներ, մեղավոր են ոչ թե սև առնետները, ինչպես դա ընդունված է համարել, այլ ուրիշ մանր կրծողներ՝ ավազամկները. տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գիտնականները պարզել են, որ Եվրոպայում հիվանդության բռնկումները, որն ստացել է «սև մահ» անվանումը, ըստ ժամանակի սերտորեն կապված են եղել Կենտրոնական Ասիայում տաք և խոնավ եղանակի ժամանակաշրջանների հետ: Այդ պայմաններում կտրուկ մեծանում է ավազամկների և դրանց վրա ապրող լվերի պոպուլյացիան:
Հենց դրանք էլ, գիտնականների կարծիքով, տարածել են ժանտախտի ցուպիկն ընտանի կենդանիների և առևտրականների վրա, որոնք ճամփորդում էին Մետաքսի մեծ ճանապարհով:
Հետազոտությունը հրապարաված է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում՝ ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական տպագիր օրգանում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ