Եվրախումբն ընդունել է հունական բարեփոխումների նախագիծը
Աշխարհ
Եվրախմբի երկրների ֆինանսների նախարարներն ընդունել են Հունաստանի կառավարության՝ բարեփոխումներ անցկացնելու առաջարկը՝ երկիրը պարտքային ճգնաժամից դուրս բերելու համար և համաձայնել Աթենքի միջազգային ֆինանսական օգնության ծրագրի երկարաձգմանը: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին և տնտեսության ու ֆինանսական գործերով եվրահանձնակատար Պյեր Մոսկովիսիին:
Այժմ Եվրախմբի որոշումը պետք է հաստատվի եվրագոտու երկրների ազգային խորհրդարանների կողմից:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդն Աթենքի ծրագրերը բավարար է գնահատել, միաժամանակ ափսոսանք հայտնել, որ հունական կառավարության առաջարկներում բացակայում է հստակությունը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել