Moody`s-ն իջեցրել է Մոսկվայի և Պետերբուրգի վարկանիշները
Աշխարհ
Moody's Interfax միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Ռուսաստանի 11 տարածաշրջանի, չորս քաղաքի և երեք էմիտենտի վարկանիշերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գործակալության մամուլի տեղեկագրում:
Մասնավորապես, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վարկանիշներն Aaa-ից իջեցվել են մինչև Aa1՝ բացասական կանխատեսմամբ: Բացի դրանից, իջեցվել են Սամարայի, Բելգորոդի, Նիժնի Նովգորոդի և Վոլոգդայի մարզերի, Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի, Կրասնոդարի երկրամասի, Կոմիի Հանրապետության, Կրասնոյարսկի երկրամասիև Մորդովիայի Հանրապետության վարկանիշերը:
Փետրվարի 21-ին Moody's-ը Ռուսաստանի վարկային ռեյտինգը Baa3-ից իջեցրել է մինչև Ba1 սպեկուլյատիվ մակարդակ: Կանխատեսումը՝ «բացասական»: Որպես հիմնական պատճառներ նշվում են երկրից կապիտալի արտահոսքը, շարունակվող ճգնաժամն Ուկրաինայում, նավթի գների անկումը և ռուբլու փոխարժեքի նվազումը: Փետրվարի 24-ին գործակալությունն իջեցրել է Ռուսաստանի յոթ ֆինանսական ինստիտուտների վարկանիշները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ