ՌԴ-ի կառավարությունը Հարավային Օսիայի հետ համագործակցության մասին պայմանագիր է ներկայացրել
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանն է ուղարկել Հարավային Օսիայի հետ համագործակցության և ինտեգրման մասին պայմանագիրը: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով՝ հնարավոր երկարաձգմամբ: Պայմանագիրը պետք է վավերացնեն երկու երկրի խորհրդարանները:
Պայմանագիրը հիմք է հանդիսանում սոցիալական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերում երկու կողմի ավելի սերտ համագործակցության փուլային հաստատման համար: Ընդ որում՝ պահպանվում է Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը:
Մասնավորապես, Ռուսաստանն իր վրա է վերցնում պետության սահմանների պաշտպանությունը, ներդրվում է ՌԴ-ի հետ միասնական մաքսային հսկողություն: Հարավային Օսիայում թոշակներն ու միջին աշխատավարձերը բարձրացվում են Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջանների մակարդակի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Դավիդ Սանակոևը ստորագրել են պետական սահմանի մասին պայմանագիր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ