Մոսկվայում ձերբակալել են համացանցում ԻԼԻՊ-ի անունից էջ բացած տղամարդուն
Աշխարհ
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, ով համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների անունից էջ է ստեղծել և վարել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին:
Ստեղծված էջում կասկածյալը խմբավորման գործունեությունն ու գաղափարախոսությունը քարոզող ծայրահեղական բովանդակության տեսանյութեր է տեղադրել, որի գործունեությունը Ռուսաստանում արգելված է:
«Ձերբակալվածը համացանցում է տեղադրել ծայրահեղական բովանդակությամբ տեսանյութեր և այդկերպ ահաբեկչական գործունեության իրականացման կոչ արել»,- նշել է աղբյուրը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ