Amnesty-ն կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ չչարաշահել վետոյի իրավունքը
Աշխարհ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ հրաժարվել վետոյի իրավունքից այն իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է «զանգվածային վայրագություններին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իրավապաշտպանների կարծիքով՝ հաճախ երկրներն իրենց ազգային շահերը վեր են դասում մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքից:
Իր ամենամյա զեկույցում Amnesty International-ը նշում է, որ 2014 թվականն աղետալի դարձավ տարբեր երկրներում զինված հակամարտությունների ընթացքում բռնությունից տուժածների թվով: Իրավապաշտպանների տվյալներով՝ անցյալ տարի բռնության զոհ դարձան միլիոնավոր մարդիկ: Սակայն այդ իրադրությանը միջազգային հանրակցության պատասխանն Amnesty International-ում խայտառակություն են որակել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ