ԶԼՄ-ները հաղորդել են Մելիտոպոլի՝ պաշտոնավարումից հեռացված քաղաքագլխի ինքնասպանության մասին
Աշխարհ
Մելիտոպոլի քաղաքագլխի պաշտոնավարումից հեռացված Սերգեյ Վալտերն ինքնասպանություն է գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Մեստնիե վեստի» մելիտոպոլյան պորտալը:
Հրատարակության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ շտապ օգնության բժիշկներին պատահարի վայր է կանչել անհայտ մի անձ, ով հայտնել է, որ Վալտերն իրեն վատ է զգում: Կանչով եկած բժիշկները քաղաքապետին կախված են գտել սեփական տանը: Պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, փետրվարի 25-ին պետք է կայանար դատարանի հերթական նիստը՝ նվիրված կազմակերպված հանցախմբի ստեղծման գործին, որն զբաղվում էր տեղի երթուղային տաքսիների վարորդներից դրամաշորթությամբ: 57-ամյա Վալտերն այդ գործում մեղադրյալներից մեկն էր: Դատախազը նրա համար պահանջում էր 14 տարվա ազատազրկում, ինչպես նաև նրա ունեցվածքի բռնագրավում ևտուգանք՝ 17 հազար գրիվնայի չափով:
Այն բանի կապակցությամբ, որ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, 2013 թվականի փետրվարին Վալտերը հեռացվել էր քաղաքապետի պարտականությունների կատարումից:
Վալտերը Մելիտոպոլի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում էր 2010 թվականի հոկտեմբերից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ