Փարիզում ձերբակալվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողները` անօդաչու սարքեր թողարկելու համար
Աշխարհ
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի երեք լրագրող ձերբակալվել է Փարիզում անօդաչու սարքի ապօրինի թողարկման համար, հաղորդում է Associated Press-ը:
Փարիզի դատախազի մամուլի քարտուղար Ագնես Տիբո-Լեկուվրի խոսքով` լրագրողները ձերբակալվել են օրվա երկրորդ կեսին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը նկատել է անօդաչուն Փարիզի ծայրամասի Բուլոնյան անտառում:
«Ալ-Ջազիրա»-ի հայտարարության համաձայն՝ Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է լրագրողներին խորհրդավոր անօդաչուների մասին ռեպորտաժի տեսանկարահանման ժամանակ:
Ֆրանսիայում առանց թույլտվության անօդաչուների թռիչքն անօրինական է, որի համար սահմանվում է մեկ տարվա ազատազրկում և 75,000 եվրոյի չափով տուգանք:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել