ԻՊ-ի ոչնչացումն ԱՄՆ-ի և Իրանի ընդհանուր նպատակն է. Քերի
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը շահագրգռված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացման հարցով: Այդ մասին փետրվարի 25-ին Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցել է ՌԻԱ «Նովոստին»:
«Նրանք (Իրանը) միանգամայն դեմ են ԻՊ-ին, և իրականում մասնակցում են, կռվում, ոչնչացնում ԻՊ-ի անդամներին Իրանի հետ Իրաքի սահմանի երկայնքով, կիսում են լուրջ անհանգստություն այն առնչությամբ, թե ինչ կարող է ԻՊ-ն անել տարածաշրջանում»,- ասել է Քերին:
«Այնպես որ, մենք, ամեն դեպքում, ունենք ընդհանուր շահեր, եթե ոչ գործնական համագործակցություն»,- եզրափակել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել