«Ուկրաինայում սկսվել է ծանր սպառազինությունների հետքաշման գործընթացը». Գլխավոր շտաբ
Աշխարհ
Կիևը սկսում է Ուկրաինայի արևելքում սահմանազատման գծից ծանր զենքի դուրս բերումը: Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավորի շտաբի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրականացնելով փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, Ուկրաինայում այսօր սկսվում է 100մմ-ոց զենքի հետքաշումը սահմանազատման գծից: Ծանր սպառազինության դուսրբերման այս առաջին քայլը կատարվելու է բացառապես ԵԱՀԿ-ի մոնիտորինգի ներքո», - ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ուկրաինական կողմը «պահանջում է հրադադարի ամբողջական հաստատում և բոլոր ստորագրողների կողմից Մինսկի համաձայնագրի անմիջական իրականացում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ