Ամեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետ Ծխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալները Ժամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետ Կրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքը Ինֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներին Սալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ը Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ է Վան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համար Ճապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ Reuters Ջերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 

Չինաստանի բնակչությունը հասել է 1,367 միլիարդի՝ մեկ տարում ավելանալով 7 միլիոնով

Աշխարհ

Աշխարհի առավել բնակեցված երկրի՝ Չինաստանի բնակչությունը 2014 թվականին ավելացել է 7 միլիոնով և կազմել 1 միլիարդ 367 մլն 820 հազար մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Չինաստանի՝ 2014 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ վիճակագրական կոմյունիկեում, որը հրապարակվել է փետրվարի 26-ին:

Վիճակագրության տվյալների համաձայն՝ Չինաստանի բնակչության բնական աճը հազար մարդու հաշվով կազմել է 5,21: Անցյալ տարի նորածինների թվաքանակը կազմել է 16,87 միլիոն, իսկ մահացածների թվաքանակը՝ 9,77 միլիոն: Բնակչության ընդհանուր թվի 51,2 տոկոսը տղամարդիկ են, 48,8 տոկոսը՝ կանայք: Չինաստանի բնակչության շուրջ 15,5 տոկոսը 60-ից բարձր տարիքի մարդիկ են:

Բնակչության կեսից ավելին՝ 54,77 տոկոսը, ապրում են քաղաքներում, 45,23 տոկոսը՝ գյուղական վայրերում:

1970-ական թվականների վերջին Չինաստանն սկսել է կիրառել «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որպեսզի վերահսկի բնակչության աճը՝ քաղաքներում բնակվող ընտանիքներին թույլ տալով ունենալ մեկ երեխա, իսկ գյուղերում՝ երկու, եթե առաջին երեխան աղջիկ է: Սակայն ժամանակի հետ այդ քաղաքականությունը հանգեցրեց ժողովրդագրական այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ գենդերային դիսբալանսը և բնակչության ծերացումը:

2012 թվականին Չինաստանի 15-59 տարեկան աշխատունակ բնակչությունը կրճատվել է 3,45 միլիոնով, ինչը «բացարձակ կրճատում» դարձավ 1979 թվականին բարեփոխումների քաղաքականության սկսվելու ժամանակներից ի վեր, գրում է China Daily թերթը:

Գենդերային դիսբալանսը ծնելիության սահմանափակման քաղաքականության ևս մի կողմն է: Չինացի կանայք նախընտրում են ընդհատել հղիությունը, եթե իմանում են, որ ապագա երեխան աղջիկ է: Անցյալ տարի նորածին տղաների ու աղջիկների հարաբերակցությունը կազմել է 115,88 առ 100: 2013 թվականին այդ ցուցանիշը կազմում էր համապատասխանաբար 117,6 առ 100, նշում է հրատարակությունը:

Անցյալ տարի իշխանությունները մեղմացրեցին քաղաքականությունը՝ ծագած խնդիրները լուծելու նպատակով: Այժմ այն ընտանիքներին, որտեղ ամուսիններից թեկուզ մեկն իր ընտանիքի միակ երեխան է, թույլատրվում է երկրորդ երեխան ունենալ:

2014 թվականի վերջի դրությամբ՝ շուրջ 1 մլն ընտանիքներ են երկրորդ երեխան ունենալու դիմում ներկայացրել, գրում է China Daily թերթը: Չինաստանի բնակչության ասոցիացիայի ղեկավար Չժայ Չժենվուն նշում է, որ 2015 թվականին նորածինների թվաքանակը կավելանա: Փորձագետի կարծիքով, որը մեջբերում է թերթը, իշխանությունները կշարունակեն պլանային մանկածնության քաղաքականության մեղմացումը, իսկ բեբի-բումը Չինաստանում կարող է տևել 5-ից մինչև 8 տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարությունԽաղաղության խորհուրդը կոչ է արել իրականացնել Թրամփի ծրագիրը Գազայի հիվանդանոցի վրա հարձակումից հետո Այսօր ունենք շատ ավելի հետամնաց ու անկարգ հասարակություն, քան նախկինում. Լարիսա ԱլավերդյանLadurée-ն շուտով Հայաստանում. ֆրանսիական պրեմիում հրուշակեղենի լեգենդար բրենդը գալիս է Երևան Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, բայց չենք ճանաչում կամ չենք ուզում ճանաչել այդ հանրությունը. ԴերձյանՎաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է սպանվել, չորսը՝ վիրավորվել․ կասկածյալը ինքնասպան է եղել Հնարավո՞ր էր Ազատի զորամասի վառարանը վառելով նման հրդեհ լիներ․ հակասություններ են առաջ գալիսԱՄՆ-ն երեք ամսում չեղարկել է ավելի քան 6000 վիզա՝ «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակումՀայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ (տեսանյութ) ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Իրանի զինված ուժերը խոցել են ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքՊենտագոնի ղեկավարի հետ միջադեպից հետո Հեգսեթը պարգևատրել է իրեն կշտամբած զինվորինԱնհարմար պահ Դուբլինում․ Իսլանդիայի վարչապետը խուսափել է Մակրոնի գրկախառնությունից Թոքաբորբի թիրախային խմբում են երեխաները, տարեցները և իմունային համակարգի խնդիր ունեցող անձինք Նոյեմբերի 12-ը թոքաբորբի միջազգային օրն է, և այն իրազեկման օր է բնակչության շրջանում. Քնարիկ ՍարգսյանՖոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովումԱմեն ինչ սկսվել է լուսային ազդանշան տալուց. մանրամասներ՝ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ միջադեպից Քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողիԼիտվան աջակցում է Ադրբեջանի՝ ԵՄ հետ վիզաների ազատականացմանըԾանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ շենքից փախել էՊուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են (տեսանյութ)Ավտովթար՝ Երևանում. բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցMicrosoft-ի գլոբալ խափանումը կաթվածահար է արել ընկերությունների և կառավարությունների աշխատանքը Թոքաբորբը տարեկան մոտ 2,5 միլիոն մարդու կյանք է խլում, որոնցից 600 հազարը երեխաներ են. ՕհանյանՀարձակում թիվ 2 տրոլեյբուսի վրա. թքել են վարորդի ուղղությամբ, փորձել հաշվեհարդար տեսնել. քաշքշոց է սկսվել Խորհրդավոր պայթյուն մոսկվայում․ պայթել է ազարովի նախկին մամուլի քարտուղարի ավտոմեքենան․ ո՞վ էր թիրախըԷդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում
Ամենադիտված