Սիրիայում ԻՊ-ի գրոհայինները 100-ից ավելի ասորի են սպանել
Աշխարհ
Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները սպանել են ավելի քան 100 ասորի: Այս մասին հաղորդել է Քրդական ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Ռիդուր Հալիլը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ գրոհայինները սպանել են Հորմուզ գյուղի բնակիչներին:
«Գրոհայինները խաղաղ բնակչության վրա են թափել վերջին շաբաթներին Էլ-Ջազիրա շրջանում կրած պարտությունների չարությունը: Խորը վերք է հասցվել մեզ բոլորիս՝ քրդերին, արաբներին և ասորիներին»,- ասել է Հալիլը:
Հալիլը նշել է, որ քուրդ մարտիկները և ասորի աշխարհազորայինները կարողացել են պաշտպանել Հաբուր գետի հովտում գտնվող Թել-Թամեր քաղաքը: Նրանց օդից աջակցել է բազմազգ ուժերի ավիացիան, որը գրոհել է հանցախմբերի դիրքերի վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից