«Ձախ ճակատ»–ի առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոն երրորդ տեղում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախընտրական մրցավազքում. Le Figaro
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընդառաջ վերջին հասարակական հարցման արդյունքների «Ձախ ճակատ»–ի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոն զգալիորեն առաջ է անցել իր մրցակիցներից։ Կիրակի հրապարակված Yahoo–ի LH2 սոցհարցումների կենտրոնի տվյալների համաձայն Մելանշոն նախագահական ընտրությունների առաջին փուլում 3–րդ տեղը կզբաղեցնի, գրում է Le Figaron–ն։
Երկու շաբաթվա ընթացքում «Ձախ ճակատի» առաջնորդի վարկանիշը 4 միավորով ավելացել է՝ հասնելով 15%։ Ֆրանսիացի սոցիոլոգները նշում են, որ Մելանշոն անցյալ տարի մեկնարկած նախընտրական մրցավազքը սկսել է 7% վարկանիշով։
Մինչ այդ կատարված հարցումների, նախընտրական մրցավազքի «երրորդ թեկնածուն» համարվում էր ուլտրաաջերի առաջնորդ Մարի Լե Պենը։ Ըստ հարցումների, ընտրությունների առաջին փուլում նա 15-16% ձայն էր հավակնում ստանալ։ Սակայն LH2-Yahoo–ի հարցման համաձայն, «Ազգային ճակատի» ղեկավարը վայելում է ընտրողների 13.5%-ի աջակցությունը։ Հինգերորդ տեղում կենտրոնամետ Ֆրանսուա Բայրոուն է 12% վարկանիշով։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլն անցնելու հավակնորդի դիրքերը շարունակում են պահպանել Ֆրանսուա Հոլանդը և Նիկոլա Սարկոզին։ Սոցիալիստ թեկնածուի օգտին առաջին փուլում պատրաստ են քվեարկել ընտրողների 28.5%-ը, իսկ գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի օգտին 27,5%–ը։ Ըստ LH2 Yahoo–ի հարցման, Հոլանդը նույնիսկ կարող է հաղթանակ տանել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ 54%–46% հարաբերակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)