Ֆրանսիայի նախագահի թեկնածուները սկսել են նախընտրական խոստումներ տալ. Le Figaro
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայում նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները սկսել են նախընտրական խոստումներ տալ ժողովրդին, գրում է Le Figaro–ն։
Նախագահի սոցիալիստ թեկնածու և Նիկոլա Սարկոզիի հիմնական մրցակիցը համարվող Ֆրանսուա Հոլանդը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում թանկացումներ չեն լինելու և հավելավճարներ չեն բաժանվելու։
Հոլանդը խոստացել է իր ընտրվելու դեպքում առնվազն 3 ամիս նավթի գների թանկացում չանել, կրճատել նախարարների աշխատավարձերը և 25%-ով բարձրացնել ընտանիքներին հատկացվող սոցիալական օգնությունը։ Հոլանդը նույնիսկ նշել է, որ այդ բոլոր խոստումները կիրագործի ընտրվելուց 8 շաբաթ անց։
Ըստ վերջին հարցումների՝ Հոլանդի վարկանիշը գնալով աճում է։ Նախագահի երկրորդ ժամկետի համար պայքարող Նիկոլա Սարկոզին իր նախընտրական խոստումների մասին կխոսի առաջիկա օրերին։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին