OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է. «Մնացե´ք, մնացե´ք, մնացե´ք» (ուղիղ միացում)

Հասարակություն

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է:

02.00

Այս ժամի դրությամբ դեռևս Բաղրամյան պողոտան մարդաշատ է: Հավաքված քաղաքացիները երգում են, պարում և պահանջում: Մասնակցիներից շատերն անգամ պատրաստված են եկել՝ իրենց հետ բերելով սնունդ, ջուր, սուրճ և հագուստ:

00.30

«Ոչ մի խոչընդոտ մեզ չի կարող խանգարել: Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ մինչև մեր պահանջը կկատարեն»,- ասում են ակտիվիստները և կոչ անում հավաքվածներին գիշերը մնալ Բաղրամյան պողոտայում: «Մնացե´ք, մնացե´ք, մնացե´ք»,- սկսեցին բացականչել քաղաքացիները:

23:20

Ցուցարարներին են միացել նաև Արցախից: Արցախից եկածները իրենց հետ բերել են Արցախի Հանրապետության դրոշ, որն էլ ծածանում են:

22:47

Գործողություններ ցանկացած պահի կարող ենք կատարել: Բավականին ուժ և միջոցներ ունենք. Հունան Պողոսյանը խոսել է լրագրողների հետ:

22:31

Մենք երեք տարի անընդմեջ էլեկտրաէներգիայի գին ենք թանկացնում: Անկանխատեսելի դաշտում ենք գտնվում, մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ օրինակ մյուս տարի թանկացում չի լինի. Նիկոլ Փաշինյան:

22.00

Բաղրամյան պողոտայում են Ազգային ժողովի պատգամավորներ, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Նրանք եկել են` կանխելու հնարավոր սադրանքները:

21.20

Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Նրան օգնելու համար բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպված կերպով ճանապարհ բացեցին շտապ օգնության մեքենայի համար: Քաղաքացին տեղափոխվեց հիվանդանոց:

20.50

Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ իրենց բողոքի ակցիան խաղաղ է և դիմեց հավաքվածներին. «քարեր, շշեր, փայտեր ունեցողները սադրիչներ են և պետք է դուրս հանենք մեր շարքերից»: Ակտիվիստներից մեկն էլ հայտնեց, որ կա ինֆորմացիա սադրանք նախատեսելու վերաբերյալ: Ոմանց մոտ քաղաքացիները քարեր, շշեր և փայտեր են ֆիքսել:

20.30

Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ ցուցարար Տիգրան Մադոյանին ոչ թե բերման են ենթարկել , այլ Մադոյանի մայրը հաղորդում է տվել իր որդու անհետ կորելու մասին: Մայրը տեղյակ չէր, որ որդին Բաղրամյան պողոտայում է եղել:

20.25

Բաղրամյան պողոտայում երիտասարդ աղջկա ինքնազգացողությունը վատացավ: Տեղում ցուցաբերվեց բուժօգնություն և տեղափոխվեց հիվանդանոց:

20.20

Քաղաքացիներին բաժանվեց նախորդ օրը քաղաքացիական հագուստով բողոքի ակցիայի ընթացքում ուժ կիրառած ոստիկանների լուսանկարները: Ցուցարարներից շատերը վառեցին բաժանված լուսանկարները:

20.00

Ոստիկանության աշխատակիցների աշխատանքը կանոնավորելու նպատակով Բաղրամյան պողոտա էր եկել նաև Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

19.53

Վալերի Օսիպյանն ասաց, որ դեռևս ոչ մի գործողության չեն գնա և չի նախատեսվում ուժ կիրառել: «Թող ոչ մեկ չկասկածի ոստիկանության պրոֆեսիոնալիզմի վրա, թեկուզ այս բազմահազարանոց ցույցի ընթացքում ոստիկանությունը կարող է հասարակական կարգը պահպանել»,- ասաց Օսիպյանը:

19.30

Քաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել: Դեռևս ճշտվում է ոստիկանության բաժին բերման ենթարկելու պատճառը: «Ազատում, ազատում»,- վանկարկում են քաղաքացիները:

19.00

Բաղրամյան պողոտայում արդեն իսկ հավաքվել են մի քանի հազար քաղաքացիներ` «Ոչ հոսանքի թանկացմանը» պահանջով:

18.05

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը դիմեց ցուցարարներին, որպեսզի նրանք այլևս աղբի արկղեր չտեղափոխեն Բաղրամյան պողոտա, քանի որ դրանք արդեն բավարար են: «Իսահակյան փողոցում կան արկղեր, դրանք հանձնում ենք ընկերությանը, ու խնդրում եմ այլ արկղեր չտեղափոխել»,- ասաց Վաղինակ Շուշանյանը:

17.10

Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պահանջում է վերադարձնել աղբամանները, որոնք սեփականության իրավունքով պատկանում են այս ընկերությանը: Նշենք, որ երեկ գիշերվանից աղբարկղերով Բաղրամյան պողոտայում որպես բարիկադներ են կառուցել ակտիվիստները:

16.20

Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ ակտիվիստներին հայտնեց, որ երեկոյան իրենց կմիանան Չարենցավանի բնակիչները, ովքեր ավտոերթ կկազմակերպեն։

14.33

Բաղրամյան պողոտայում ցուցարարները հովանոցներ են տեղադրել: Ոստիկանությունը չի առարկել 5-6 հովանոցի տեղադրման փաստին: Իրավիճակը հանգիստ է, հավաքվածներին սնունդ ու ջուր բերեցին:

13.31

Ոստիկանությունը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում վանդակաճաղեր տեղադրեց, որից հետո նոսրացրեց շղթա կազմած ոստիկանների թիվը:

12.17

Ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, որ աղբամաններում, որոնցով ցուցարարները բարիկադներ են կազմել, զենք ու քարեր կան: Խուզարկության ժամանակ պարզվեց՝ միայն շինարարական աղբ է:

11.54

Քիչ առաջ ցուցարարները բոլոր ոստիկաններին ջուր և խնձոր էին հյուրասիրում: Ոստիկանները հրաժարվում էին:

11.24

Երեկ քաղաքացիների մոտ տարբեր տեսակի սառը զենքեր են հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

«Ոստիկանությունը նաև անտեսանելի աշխատանք է կատարում: Երեկվա անտեսանելի աշխատանքի արդյունքում բիզեր, դանակներ են հայտնաբերվել քաղաքացիների մոտ»,- ասաց նա:

11.06

«Այս ապօրինի որոշումը պետք է կասեցվի: Բոլորին կոչ ենք անում գալ Բաղրամյան պողոտա»,- հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ շուտով պայքարի մասնակիցներով հստակ կասեն, թե որոնք են իրենց հետագա քայլերը:

10:44

Բաղրամյան պողոտայում ոստիկանների շարքերը նոսրացել են:

10.29

Ցուցարարների և կենդանի պատ կազմած անձանց միջև ընդհարում տեղի ունեցավ: Վերջիններիս փորձում էին ցուցարարներին համոզել հեռանալ Ազատության հրապարակ, ինչը բարկացրեց նրանց:

Ցուցարարներից մեկը վիրավորեց դերասան Հովհաննես Ազոյանին, վերջինս բորբոքվեց, բայց նրան հորդորեցին սադրանքի չտրվել:

10.03

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ դեռևս հատուկ գործողությունների չեն դիմի, քանի որ այս պահի դրությամբ սադրանքներ չկան և հավաքը խաղաղ բնույթ է կրում: Ցուցարարները ճիշտ ճանապարհ չեն ընտրել, քանի որ հավաքի պատճառով կաթվածահար է լինում տվյալ հատվածի երթևեկությունը:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված