Մոնեի «Բաց մանուշակագույն հիրիկներ» կտավն աճուրդում վաճառվել է 10,8 մլն ֆունտ ստեռլինգով
Գիտություն և Մշակույթ
Կլոդ Մոնեի «Բաց մանուշակագույն հիրիկներ» նկարը 10,8 միլիոն ֆունտ ստեռլինգով (17,1 միլիոն դոլարով) վաճառվել է Sotheby’s-ի աճուրդում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Հունիսի 23-ին կայացած աճուրդում ֆրանսիացի նկարչի գործը դարձել է ամենաթանկ լոտը:
Բացի դրանից, աճուրդում վաճառվել է Պաբլո Պիկասոյի «Գլուխ» նկարը, որի համար գնորդը տվել է 4,4 միլիոն ֆունտ ստեռլինգ (շուրջ 7 միլիոն դոլար), ինչպես նաև Կեես վան Դոնգենի Anita en almռe կտավը: Նիդեռլանդացի նկարչի գործն աճուրդով վաճառվել է 4,1 միլիոն ֆունտով (6,5 միլիոն դոլարով): Մարկ Շագալի «Ծաղիկները լուսամուտի մոտ» նկարը վաճառվել է 3,2 միլիոն ֆունտով (5 միլիոն դոլարով), հաղորդել է ArtList պորտալը:
Ընդամենն աճուրդում վաճառվել է արվեստի 42 ստեղծագործություն: Դրանց միագումար արժեքը կազմել է 71,5 միլիոն ֆունտ ստեռլինգ (112,9 միլիոն դոլար), նշել է The Bloomberg-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)