Բրիտանացի դերասան Թոմ Հոլանդը գլխավոր դերը կխաղա նոր «Սարդ- մարդը» ֆիլմում
Այլ
Երկարատեւ որոնումներից հետո Sony Pictures կինոընկերության պրոդյուսերները դերասան են գտել «Սարդ-մարդը» (Spider-Man) հերթական ֆիլմի գլխավոր դերի համար: Նա բրիտանացի 19-ամյա դերասան եւ պարող Թոմ Հոլանդն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety հանդեսին:
«Հոլանդը կխաղա Փիտեր Փարկերի դերը: «Ես երիտասարդ շատ դերասանների տեսա, բայց կինոփորձերի ժամանակ Թոմ Հոլանդը ցուցադրեց, որ առանձնահատուկ տաղանդ ունի»,- հայտարարել Է Sony Pictures-ի նկարահանող ստորաբաժանման նախագահ Թոմ Ռոթմանը: Թոմ Հոլանդը հռչակ Է ձեռք բերել երեք տարի առաջ «Անհնարինը» (The Impossible, 2012) ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո:
Անցյալ փետրվարին Sony Pictures կինոստուդիան եւ Marvel Studios-ը կնքել են Սարդ-մարդու մասին ֆիլմի նկարահանումների գործընկերային համաձայնություն:
Միաժամանակ կինոստուդիան հայտարարել Է, որ կինոնկարը կնկարահանի ռեժիսոր Ջոնաթան Ուոթսը: Նա հայտնի Է «Ծաղրածուն» (Clown, 2014) սարսափ-ֆիլմով: Օգոստոսին Էկրան կբարձրանա նրա «Ոստիկանական մեքենա» թրիլլերը:
«Սարդ-մարդը» սերիալի հերթական ֆիլմի անվանումը տակավին հաստատված չԷ: Այն պետք Է վարձույթ դուրս գա 2017 թվականի հուլիսի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր