Բրազիլիայի հրապարակից ավտոերթը մեկնարկել է
Հասարակություն
Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկել է ավտոերթ: Այն նախաձեռնել է «Ոչ թալանին» նախաձեռնությունը և նպատակ ունի համերաշխություն հայտնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին: Նախաձեռնության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր.
«Հարգելի հայրենակիցներ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի ակցիա՝ հունիսի 24-ին, ժամը 18։00-ին հավաքվում ենք Բրազիլիայի հրապարակում (Հրազդան մարզադաշտի մոտ) ավտոերթ անցկացնելու նպատակով։ Կարող եք մեքենաներով կամ ձեզ հարմար այլ մեթոդներով, որոնք օրինական են և խաղաղ բողոքի ակցիայի համար թույլատրելի, ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որով էլ կօգնեք մեր խաղաղ պայքարին։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ բողոքի բարձրաձայնման բոլոր ձևերն ընդունելի են, եթե դրանք իրականացվում են օրենքի շրջանակներում»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։
Նշենք, որ ավտոերթ է մեկնարկում նաև Չարենցավան քաղաքից՝ կրկին հաջակցություն Բաղրամյան պողոտայում նստացույց անցկացնող քաղաքացիների:
Նկատենք՝ այսօր բողոքի ակցիաներ են տեղի ունենում Հանրապետության այլ քաղաքներում՝ Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր