Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան 

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է. Երևանում «երկրորդ մայդան»-ը բացառվում է (ուղիղ միացում)

Հասարակություն

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.

01.35

Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցը շարունակվում է: Շոուբիզնեսի ներկայացուցիչները, պատգամավորները, քաղաքական գործիչները և հայտնի մարդիկ նորից պատ են կազմել:

01.22

Բաղրամյան պողոտայի լույսերը միացրեցին:

01.18

Մինչև մեր հարցը լուծում չստանա, ամեն օր ժամը 18:00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, անհնազանդության երթեր ենք անելու՝ փողոցները փակելով: Այս մասին հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը:

01.04

Բաղրամյան պողոտայի լույսերն անջատեցին: Ցուցարարները տարածքը լուսավորում են բջջային հեռախոսների միջոցով:

00.44

ՕԵԿ պատգամավորները ևս եկան Բաղրամյան պողոտա:

00.03

Գլենդելի նախկին քաղաքապետը Բաղրամյան պողոտայում է:

23.44

Սադրանքը կանխարգելելու մեխանիզմ է պետք: Անդրադառնալով խոսակցություններին, որ Բաղրամյան պողոտայում սադրանք է նախապատրաստվում, ասել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: 

23.15

Ոստիկանությունն այս գիշեր էլ Բաղրամյան պողոտայում գործողություն չի ձեռնարկի. Այս մասին հայտարարեց Վալերի Օսիպյանը:

22.51

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի իրենց աղբյուրից տեղեկացել են, որ ՀԷՑ-ը 6,02 դրամի հայտ է ներկայացրել:

Սակագինը 17 դրամ թանկացնել, ապա 6,93 դրամի թանկացումը իշխանությունների ձեռքի գործն է:

22.45

Բաղրամյան պողոտայում ցուցարարները սադրանքների մասին ահազանգեր են ստացել և այդ մասին հայտնել են ոստիկաններին: 

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտնել է, որ Բաղրամյան պողոտայում «տակից» գարեջուր են վաճառում

Նստացույցի մասնակիցներին թռուցիկներ են տարածում «Հայ ազգային կոնգրեսի անունից»: ՀԱԿ-ը հերքել է, որ իրենք են այդ թռուցիկների հեղինակը:

22.31

«Որդան կարմիր» ռոք խումբն այս պահին համերգ է ունենում Բաղրամյան պողոտայում:

22.19

Հովիկ Աբրահամյանի «հայտարարությունը մեզ չի հուզում». լրագրողների հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը:

22.01

Որոշողը մենք ենք. Բաղրամյան պողոտայում ակտիվիստները վճռական են տրամադրված:

21.43

«Առաջիկա գիշերը ես կրկին անցկացնելու եմ Բաղրամյան պողոտայում». Նիկոլ Փաշինյանը կրկին Բաղրամյան պողոտայում է:

21.22

Քիչ առաջ «Ոչ թալանին» կազմակերպության անդամները մի երիտասարդի մոտ հայտնաբերեցին մի քանի տուփ գարեջուր: Վերջինս նշեց, որ ինքը առաքիչ է, գարեջուրը տանում է մոտակա բարերից մեկը:

Ցուցարարները հրավիրեցին ոստիկաններին: Եկավ նաև բարի տերը և հաստատեց առաքիչի խոսքը:

21.05

Ինչպես Մաշտոցի պողոտայից հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը մի խումբ ցուցարարներ, երթուղային մեքենաներում, ավտոբուսներում թռուցիկներ են փակցնում «Ո՛չ թալանին» գրությամբ:

20.21

Բաղրամյան պողոտայում է նաև դերասանուհի Լալա Մնացականյանը: Վերջինս հայտարարեց, որ մի ամբողջ ժողովրդի թալանել են, «Ո՞վ պետք է պատասխան տա»:

19.05 

Ցուցարարները «Ժողովրդի կողմից թալանչիներին» գրությամբ ծաղկեպսակ բերեցին Բաղրամյան պողոտա:

18.20

Հորդառատ անձրևն ավելի է ոգևորել ցուցարարներին:

17.39

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է:

17.00

Նստացույցի մասնակիցների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով Փաստաբանների պալատը իրազեկումներ է անցկացրել՝ քաղաքացիներին բաժանելով նրանց իրավունքների մասին գրականություն։

15.30

Ցուցարարները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջարկեցին թիմ կազմել ու ֆուտբոլ խաղալ: Օսիպյանը հրաժարվեց. կխաղան, երբ ամեն ինչ ավարտվի և անպայման կհաղթեն: 

14.40

Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Նրան ցուցաբերվեց առաջին օգնություն և շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց:

14.00

Ուկրաինացի լրագրողները հետաքրքրվեցին Վալերի Օսիպյանից, թե ինչպես են Բաղրամյան պողոտայի իրադարձությունները լուսաբանվում միջազգային լրատվամիջոցներում' հատկապես, որ որոշները դրանք որակեցին որպես «երկրորդ մայդան», Օսիպյանն ասաց, որ լրագրողները կարող են ազատորեն լուսաբանել, սակայն այս դեպքերը որպես մայդան որակելը սխալ է: «Թող տեսնեն, որ Հայաստանը ինքնիշխան, իրավական-ժողովրդավարական պետություն է եւ բացառում եմ նման բան այստեղ, հնարավոր չէ նման բան որևէ մեկի մտքի ծայրով անգամ անցնի»,-հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետը:

12.20

«Եթե այդքան վարչապետի խիզախությունը կհերիքի, թող երեկոյան ժամը 19.00-ին գա ու հիմնավորի, թե ինչի մասին է խոսել կառավարության նիստում, ինչ սուբսիդիաների մասին է խոսում»,- այս մասին ասաց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

Նշեց նաև, որ լրջության մակարդակը ընդգծելու համար մարտավարությունը կփոխեն:

12.00

Մասնակիցները օգնում են «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին` մաքրելու Բաղրամյան պողոտան:

11.40

Խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերը փորձում էին գնալ դեպի Ազգային ժողով, սակայն Վալերի Օսիպյանը առաջարկեց իր աջակցությունը որևէ կերպ իրենց օգնելու, եթե կա նման կարիք, սակայն խնդրեց այսօր բացառություն անել և չբարձրանալ Ազգային ժողով: Մայրերը համաձայնության եկան:

10.20

Այս պահի դրությամբ շարունակվում է անօրինական, բայց խաղաղ բնույթ կրող նստացույցը: Քաղաքացիներից շատերը սնունդ և ջուր են բերում նստացույցի մասնակիցների համար: Նշենք, որ բազմաթիվ փաբերում ակցիայի մասնակիցները կարող են յուրաքանչյուր պահի օգտվել որոշակի ծառայություններից` ջուրը, սառնարանը, զուգարանը և հեռախոսների մարտկոցները վերալիցքավորելն այլևս խնդիր չէ:

9.21

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Վլադիմիր Գասպարյանի հետ զրույցի մանրամասները

8.35

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զրուցում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

7.53

Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բաղրամյան պողոտայում գիշերել է շուրջ 700 ցուցարար:

7.41

Ցուցարարները մաքրել են Բաղրամյան պողոտան:

 


 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ
Ամենադիտված