Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվել Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի 

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է. կան ձերբակալվածներ (ուղիղ միացում)

Հասարակություն

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.

02:01

Այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանգիստ է: 

01:08

Ոստիկանապետը երդվել է, որ ուժ չեն կիրառի. Հովհաննես Մարգարյան

00:53

Մաշտոցի պողոտայի երթևեկությունը վերականգնված է:

00:50

Կան ձերբակալվածներ: Ոստիկանությունն ավելի ուշ հաղորդագրություն կտարածի:

00:42

Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ոստիկանական ուժերի կենտրոնացնելը կապված է Մաշտոցի պողոտայի փակման հետ:

00:39

Լարված իրավիճակ ստեղծվեց մարդկանց և ոստիկանության միջև: Եղան մարդիկ, ովքեր շիշ նետեցին ոստիկանների ուղղությամբ, սակայն հավաքված հայտնի մարդիկ պատ կազմեցին ցուցարարների և ոստիկանության միջև և հոգևորականները շարական երգեցին, այդպես իրավիճակը հանդարտվեց:

00:37

Ոստիկանությունը գործողությունների է պատրաստվում: Ջրցան մեքենաների լույսերը վառվել են:

00:11

Ցուցարարների թիվը գնալով շատանում է: Մարդկանց բազմություն,ը այնքան է շատացել, որ հասել է Մաշտոցի պողոտա և փակել երթևեկությունը: Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիական հրապարակը պետք է ազատել:

23.35

Գյումրիում նույնպես նստացույց է: Ցուցարարներին հսկում են մեծաքանակ ոստիկաններ: Գյումրիում հորդառատ անձրև է:

22.31

Ցուցարարներին հայտարարվեց, որ քիչ առաջ տեղեկացրել են՝ աուդիտ է անցկացվելու, սակայն ցուցարարներն անբեկանելի են և չեն հեռանալու մինչև որոշումը չեղյալ չհամարվի: «Չենք քննարկում»,- վանկարկում են Բաղրամյան պողոտայում հավաքվածները: 

22.00

Բաղրամյան պողոտա բերվեց 100 մետր երկարությամբ դրոշ:

21.40

«Բիբին, դու մի բզբզա», «Ջրցանս ուտեք», «Պահանջում ենք Բաղրամյանի գրանցում»,  «Գները հակառակ համեմատական են ձեր մակարդակի հետ, Fuck the governement», «Վաճառվում է Բիբինը 7 դրամ», «Ղուրբան եղնիք բիբինիս», «Ջրել չկա, բռնել չկա», «Ձեր ճիշտը մեր ճշտին չի»: Ահա այսպիսի գրություններով պաստառներ են պարզել քաղաքացիները:

21.35

Բաղրամյան պողոտայում անջատեցին լույսերը: Ակտիվիստները կոչ արեցին չենթարկվել պրովոկացիաներին: Րոպեներ հետո լույսերը միացվեցին:

20.55

«Հաղթանակը մերն է, հաղթանակը մերն է»,- միաբերան բացականչում են քաղաքացիները:

20.40

Պատգամավորներ, շոու- բիզնեսյան աստղեր, հասարակական-քաղաքական գործիչներ Բաղրամյան պողոտայում են և պատ են կազմել ցուցարարների և ոստիկանների միջև:

20.30

Այս պահին Բաղրամյան պողոտայում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ինչպես նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

20.20

Մաշտոցի պողոտայի իրազեկման երթի մասնակիցները ևս միացիան նստացույցին: Այստեղ են ոստիկանության մի շարք բարձրաստիճան անձինք: Ջրցան մեքենան ևս մոտեցրին քաղաքացիներին:

20.14

Ոստիկանությունը նոր ուժեր մցրեց Բաղրամյան պողոտա: Մի քանի շարքով կարմիր բերետավորները շարվեցին,  ինչն էլ ոգևորություն առաջացրեց քաղաքացիների մոտ. «Հա´յա´ստա´ն» սկսեցին բացականչել քաղաքացիները:

19.40

Ակտիվիստները փակել են Մաշտոցի պողոտան, ինչն առաջացրել է Վալերի Օսիպյանի բարկությանը: Նա դիմեց ակտիվիստներին` պահանջելով բացել Մաշտոցի պողոտան:

19.30

Զգուշացում. Բաղրամյան պողոտայում ակտիվիստները դրամահավաք չեն կազմակերպում. չմասնակցեք որևէ «հանգանակության»:

19.00

Քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով բաժանվեցին ՀՀ Սահմանադրության օրինակներ:

18.05

Բաղրամյան պողոտան բազմամարդ է: Ընդվզումը շարունակվում է ազգային ազատագրական և ժողվրդական երգերի ուղեկցությամբ:

17.00
Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցներն այսօր իրենք են հավաքել աղբն ու տեղափոխել, քանի որ «Սանիտեք» ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտականությունը:

16.31

Երևանում կրկին հորդառատ անձրև է. հայտարարվեց, որ 18:00-ին ցուցարարները կհանդիպեն Ազատության հրապարակում:

15.50

Կնոջ և դստեր հետ Բաղրամյան պողոտայում է դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը:

15.06

«Հայ երիտասարդների արդարացի պայքարը ցնցել է աշխարհը»: Բաղրամյան պողոտայում այս մասին հայտարարեց Աշուղ Ռազմար Սասունցին:

14.54

Ռուբեն Հախվերդյանը ևս Բաղրամյան պողոտայում էր:

14.35

Քիչ առաջ կրկին Բաղրամյան պողոտայում սադրիչ կանայք են հայտնվել: Նրանք վիրավորել են երիտասարդներին, երբ լրատվամիջոցները փորձել են ֆիքսել կանանց, ալ կարմիր մազերով կինը հարձակվել է լրագրողներից մեկի վրա և բղավել. «Մի նկարի, ա՛յ գեղացի» խոսքերով:

13.50

Բաղրամյան պողոտայում երգ-երաժշտությունը շարունակվում է, հնչում է «Կարմիր կակաչները»:

13.11

Երևանում տեղացող անձրևը չի խոչընդոտում ցուցարարներին. ակցիան շարունակվում է: Ցուցարարներից երկու աղջկա նույնիսկ թաց ասֆալտը չի խանգարում. փողոցի կենտրոնում՝ ասֆալտին նստած, նրանք վարունգ են վայելում: 

12.10

Երկու կին հրահրում են ցուցարարներին: Նրանք ակցիայի մասնակիցներին հորդորում էին ուժ կիրառել ոստիկանների նկատմամբ, քանի որ, ըստ նրանց, հակառակ պարագայում իրենք կպարտվեն: Ոստիկանությունն այժմ փնտրում է նրանց:

11.28

«... Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի...»

Բաղրամյան պողոտայում հնչում է ՀՀ հիմնը:

10.50

«Թող վարչապետը, Նազարյանն իրենց հայտարարություններն անեն, մենք դրանց ո՛չ լուրջ ենք վերաբերվում, ո՛չ հետևում ենք, ո՛չ ուշադրություն դարձնում: Մնալու ենք այստեղ՝ մինչև մեր պահանջը կատարվի: Ստացվում է, որ միայն նախագահի հետ ենք մեր պահանջները կապում, որովհետև ինքն ունի բազմաթիվ լիազորություններ ու ցանկացած պահի, միայն ցանկություն ունենալու դեպքում, մի քանի րոպեում հարցը կլուծվի»,- ասում է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

09.43

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարճատև բանավեճ ունեցան:

08.54

Բաղրամյան պողոտայում ուրախ մթնոլորտ է. դերասանուհի Անի Խաչիկյանը խաղ կազմակերպեց:

08.47

«Երկրի քաղաքացին երկրի գլխավոր գերագույն հրամանատարին պայմաններ չի առաջադրում»,- ասաց ոստիկանապետը:

08.24

Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է:

07.41

Լուսաբացին ցուցարարները սկսել են Բաղրամյան պողոտայի մաքրման աշխատանքները:

 

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում է
Ամենադիտված