«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն ու ԱԺ ոչիշխանական խմբակցությունները պայմանավորվե՞լ են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ամփոփում է իր աշխատանքները: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարել է մինչև հունիսի 30-ը ավարտել սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման աշխատանքները, որպեսզի հուլիսի սկզբին փոփոխությունների ամբողջական տեքստը հնարավոր լինի հրապարակել: Հուլիսի սկզբին վերջնական տեքստի պատրաստ լինելու դեպքում այն կուղարկվի նաև Վենետիկի հանձնաժողովին:
Իշխանությունները ցանկանում են, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ոչիշխանական խմբակցությունները և Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ նախագծի տեքստը հրապարակելուց հետո նախկին կոալիցիոն ընկերները պետք է հստակ ասեն՝ իրենք կողմ են, թե դեմ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր