«Հրապարակ». Իշխանությունը ՌԴ-ի հետ միասին փորձում է նոր տարիֆները «ջարդել» ՀԷՑ-ի նոր գնորդի վրա
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ' իշխանական կուլիսներում ինտենսիվ որոնումների մեջ են' ինչպես լուծել Բաղրամյան փողոցի միտինգավորների պահանջների դիլեման: Տնտեսական կոլապսի այս պայմաններում ուղղակի անհնար է որեւէ կարգի զիջում, եւ փորձ է արվում գտնել ոսկե միջինը, որ «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները' անվնաս»:
Մի մասը պնդում է, որ պետք է որոշակի փաթեթ առաջարկվի, ըստ որի' յոթ դրամ սակագնի թանկացման դեպքում կառավարությունը հետամուտ լինի դոմինոյի էֆեկտով մնացյալ ապրանքների չթանկացմանը: Ասել է թե' Հովիկ Աբրահամյանն էլի կգնա խանութներ' պոկելու ձվերի պիտակները:
Արմատական զիջումների գնալու կողմնակիցներ նույնպես կան: Ըստ այդմ' իշխանությունը Ռուսաստանի հետ համատեղ փորձում է նոր տարիֆները «ջարդել» ՀԷՑ-ի նոր' մեծահարուստ գնորդի վրա, ինչին էլ վերջինս դեռ չի համաձայնում: «Գուցե մեկ էլ ու' համոզվի»,- հույս են փայփայում կառավարության աղբյուրները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր