Բաքվում Եվրոխաղերի փակման արարողությանը ոչ մի եվրոպացի նախագահ չի մասնակցի
Սպորտ
Եվրոպական երկրների ոչ մի նախագահ չի հաստատել իր մասնակցությունը Բաքվում Եվրոխաղերի փակման արարողությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:
Նա լրագրողներին ասել է, որ իրեն հասած տեղեկություններով' միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք երկրների վարչապետեր եւ խորհրդարանի խոսնակներ:
Բաքվում Եվրոխաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ