ՀՀ զինուժը տոնում է ռազմաօդային ուժերի օրը
Հայաստան
ՀՀ զինված ուժերը հունիսի 26-ին տոնում են ռազմաօդային ուժերի օրը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։
ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց' պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում: 1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: Ինչպես ցանկացած նոր նախաձեռնություն, այնպես էլ նման նոր կառույց ստեղծելը հանդիպել է դժվարությունների, հատկապես' պատերազմական պայմաններում: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առ անձնացել և դարձել է առանձին կառույց: Հետագա տարիներին' բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվեցին ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայում զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց:
Այսօր արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: Վարժաթռիչքների ծրագիրը կատարվում է ամբողջությամբ։ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի կազմում ստեղծված մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության գործում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից