Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Անժիի» հետ
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է կնքել Մախաչկալայի «Անժիի» հետ: Մկրտչյանի պայմանագիրն «Անժիի» հետ կնքվել է երեք տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:
Պայմանագրի այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Կառլեն Մկրտչյանը մինչ այդ, դեռևս 2013/14 մրցաշրջանում հանդես է եկել «Անժիում», ինչպես նաև Երևանի «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ