Շարմազանովը բացառում է մայդանը, սակայն չի բացառում էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու հնարավորությունը
Քաղաքական
Բաղրամյան պողոտայի ակցիան քաղաքակական պայքար չէ, այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքար է: Այդ մասին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հեռու են իրականությունից այն խոսակցությունները, թե Հայաստան ում կարող է մայդան լինել»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Նա ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները դրական են գնահատում ՀՀ քաղաքացիների խաղաղ ակցիան, ինչպես նաև դրական են գնահատում ոստիկանության և ցուցարարների համագործակցությունը: «Այնտեղ հավաքված են մեր քաղաքացիները, մեր քույրերն ու եղբայրները, և մենք դրական ենք գնահատում այդ ակցիան»:
Անդրադառնալով հարցին' արդյոք ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու քայլը նշանակում է, որ թանկացման որոշումը կասեցվելու է մինչ աուդիտի ավարտը, Շարմազանովն ընդգծեց, որ ինքն այն պաշտոնյան չէ, ով պետք է նման հայտարարություն անի: «Ես կարծում եմ, որ երբ դա կքննարկվի, դուք կիմանաք: Ես այն անձը չեմ, որ պետք է այդ մասին ասեմ: 6-7 դրամով էլեկտրաէներգիայի թանկացումը չի նշանակում, որ այլ ելքեր պետք չէ փնտրել»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր