Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀ ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն 

Նստացույցը շարունակվում է. «Պահանջը չի կատարվել» գրությամբ պաստառներ` Բաղրամյան պողոտայում (ուղիղ միացում)

Հասարակություն

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է.

00.00

Բաղրամյան պողոտան բազմամարդ է, շատերը նախատեսել են գիշերն անցկացնել պողոտայում, քանի որ իրենց պահանջը չի բավարարվել: Ընդամենը մի քանի տասնյակ ոստիկաններ են հսկում տարածքը:

Հունիսի 28-ին, ժամը 18.00-ին, նախատեսված է մեծ հանրահավաք, որի ժամանակ էլ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կհայտարարեն իրենց դիրքորոշումը:

23.00

«Ոստիկանության համար հաշված րոպեների հարց է հասարարակական կարգի վերականգնումը Բաղրամյան պողոտայում ու դրա համար կան հիմքեր, բայց ոստիկանությունը փորձում է բացատրելով աշխատել նստացույց անողների հետ»,- ասում է Վալերի Օսիպյանը՝ զրուցելով նստացույցի նախաձեռնող խմբի անդամների հետ:

Նա հիշեցրեց, որ թեև հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայց անօրինական է, բացակայում են լիազոր մարմնի թույլտվությունները: «Ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը, եթե խաղաղ բնույթ է կրում, սակայն եթե խախտվում են օրենքի պահանջները, ամեն պահի ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը, Բաղրամյան պողոտայում վերականգնել հասարակական կարգը»,-ասաց Օսիպյանը: Նա նշեց, որ ֆիզիկական ուժի կիրառման օրենսդրական հիմքը ոստիկանությունն ունի:

22.20

Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն ասաց, որ վաղը ժամը 18.00-ին մեծ ցույց են կազմակերպելու և իրենց դիրքորոշումը կարտահայտեն հենց այդ ընթացքում: Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի գոհացրել նախաձեռնության անդամներին:

«Այսօր էլ ենք մնալու այստեղ եւ շարունակելու մեր պայքարը»,- հայտարարեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները:

21.30

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը նմանեցրել է Մարտի 1-ի դեպքերի հետ կապված հայտարարությանը: «Կառավարությունը որտեղի՞ց պետք է վճարի` պետական բյուջեից, բյուջեն որտեղի՞ց է ձևավորվում` ժողովրդի գրպանից: Այսինքն, քաղաքացին այս գրպանից չէ, մյուս գրպանից պետք է վճարի: Այս կերպ քաղաքացին անուղղակի ձևով կվճարի»- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը չմեկնաբանեց հարցը, թե ինչպես կազդի Սերժ Սարգսյանի հայտարարությունը շարժման վրա:

20.50

Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը դեռ մտադիր չէ որևէ քայլ կատարել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։

20.30

«Մեր պայքարը չի ավարտվելու, մինչև մենք չստանանք մեր պահանջի պատասխանը»,- ասում են ակտիվիստները, ովքեր պատրաստվում են այս գիշեր ևս անցկացնել Բաղրամյան պողոտայում:

20.15

«Պահանջը չի կատարվել» գրությամբ պաստառ հայտնվեց ցուցարարների ձեռքին:

19.40

Ըստ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի` սա հաղթանակ չէ, և այս կերպ իշխանությունները փորձում են ժամանակ շահել և մոլորության մեջ գցել մարդկանց: Նա կարծում է, որ պետք է շարունակեն մնալ Բաղրամյան պողոտայում և պայքարել ոչ թե ժամանակավոր, այլ` լիարժեք կասեցման համար:

19.20

Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում Վլադիմիր Գասպարյանը, ով լրագրողներից մեկի հարցին, թե ոստիկանությունը թույլ կտա՞ այս գիշեր Բաղրամյան պողոտայում տոնել հաղթանակը, պատասխանեց. «ոստիկանները ևս պարելու են»: Այնուհետև ոստիկանապետը նետեց. «մաղարիչը ես եմ անելու»:

19.00

Ինչպես Բաղրամյան պողոտայից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը այս պահին քաղաքացիները տոնում են իրենց հաղթանակը. «Հա´ղթա´նա´կ, հա´ղթա´նա´կ»,- բացականչում են քաղաքացիները:

Քաղաքացիների մի մասը սա հաղթանակ չի համարում, քանի որ կառավարությունը փոխհատուցելու է բյուջեից, ինչը նույնպես ժողովրդի գրպանից է դուրս գալու:

17.20

Սերժ Սարգսյանի «որոշումը մեզ չի բավարարում». քաղաքացիական անհնազանդությունը կշարունակվի. հայտարարեց Վաղինակ Շուշանյանը

17.07

Իսկական համերգ՝ Բաղրամյան պողոտայում. հնչում են կիթառով կատարումներ

16.42

Ոստիկանների կուտակումներ Ֆրանսիայի հրապարակում. ջրցան մեքենա են բերել:

15.49

Այս պահին նորապսակներ՝ Կարինեն և Դավիթը եկել են Բաղրամյան պողոտա: Հավաքվածները բղավում են «համ-բույր», «համ-բույր»: Հարսը Բաղրամյան պողոտայում նետեց իր ծաղկեփունջը հավաքվածներին:

Բոլորը շնորհավորում են: Բաղրամյանը շարունակում է ցնծալ և վանկարկել «շնոր-հա-վոր», «շնոր-հա-վոր», «Դուք հրաշք եք»:

15.45

«Սանիտեկը» շարունակում է աղբահանությունը Բաղրամյան պողոտայում:

15.27

Բաղրամյան պողոտայում Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ բացվել է բուժկենտրոն:

Երիտասարդներն առաջին բուժօգնություն են ցուցաբերում՝ մինչ կհասնի շտապ օգնությունը:

14.49

Բաղրամյան պողոտայում «Սանիտեկ»-ի անվտանգությունը երաշխավորում է Երևանի քաղաքապետարանը:

14.12

Նավակը շարժվեց, բայց պայքարը պետք է շարունակել. Բաղրամյան պողոտայում է նաև ռեփեր Համոն:

14.05

Բաղրամյան պողոտայում են նաև մշակութային գործիչներ:

Գեղանկարիչներից մեկն անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանն ասաց, որ կրկնակի ամոթ է աղքատ երկրում հարուստ լինելը:

13.42

«Ոստիկանների մեջ սադրիչներ չկան: Ես դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նման հասկացություն չի կարող լինել՝ սադրիչ ոստիկան»,-լրագրողների հետ զրուցյում ասում է ՀՀ ոստիկանապետը:

12.55

Բաղրամյան պողոտայում բարձր տրամադրություն է, ցուցարարները գնդակներով խաղում են:

12.25

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է: Երիտասարդները նրան պոնչիկ առաջարկեցին: Ի պատասխան՝ ոստիկանապետը ժպտաց:

11.43

Օսիպյանը ցուցարարներին ասաց, որ կարող են աղբատար վարձել, որը կարող է մոտենալ ՃՈ պատնեշ կազմած մեքենաներին, բայց ցուցարարներն աղբն ինքնուրույն պետք է տանեն:

Ցուցարարներն ասացին, որ կտանեն:

11.40

Ցուցարարները փոխոստիկանապետին հայտնեցին, որ Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը Բաղրամյան պողոտայից չի հեռացնում հավաքված աղբը:

Օսիպյանը հայտնեց, որ իրեն չի հաջողվում կապ հաստատել «Սանիթեքի» հետ և նշեց, որ կազմակերպությունն իր դժգոհությունն է ներկայացրել:

«Դուք հարակից տարածքից բոլոր աղբահանման տարաները, այսպես ասած, առգրավել եք, թույլ եք տվել օրենքի խախտում, այն դեպքում, երբ ամեն մի տարան մեծ քանակի ազգաբնակչություն է սպասարկում»,- ասաց Օսիպյանը:

11.36

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով՝ ահազանգ էր ստացվել, որ ցուցարարների շարքերում ալկոհոլ օգտագործած քաղաքացի կա:

Փոխոստիկանապետն ու ոստիկանները շրջեցին ցուցարարների շարքերում, բայց ոչինչ չգտան:

11.30

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ քննարկել է գիշերը 120 մեքենաներ տուգանային հրապարակ տանելու հարցը:

Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ քաղաքացիները կարող են գնալ և վերցնել իրենց մեքենաները։

10.57

Օսիպյանի հրահանգով առգրավեցին Բաղրամյան պողոտայում տեղադրված վրանը:

10.34

Բաղրամյան պողոտայում երիտասարդ ակտիվիստներից մեկն ուշաթափվել է: Շտապ օգնության բժիշկներն արագ արձագանքեցին:

10.10

Գիշերը 120 մեքենա տարվել է տուգանային հրապարակ. վարորդները դիմեցին Նիկոլ Փաշինյանին

08.14

Բաղրամյան պողոտայում լուսաբացը սկսվեց փողոցը մաքրելով, ՀՀ օրհներգի կատարմամբ և վազքով: Ցուցարարները վոլեյբոլ են խաղում, պարի մրցույթներ անցկացնում:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար
Ամենադիտված